
Կառավարության այսօրվա նիստում մաքսատուրքերից ազատվել է մի ընկերություն, որը գերակա ոլորտում ներդրումային ծրագիր է իրականացնելու:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել Կոտայքի մարզում 32 000 քմ ելակի ջերմոցային համալիրի կառուցման համար։ Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2023 թվականի ավարտը, ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 992 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49․5 մլն դրամ:
Ն.Հ.