
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց 2023 թվականի բյուջեի մասին օրենքում: Դրանով Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ կտրամադրվի:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվող նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածությունը մեղմելն ու դրա համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։
Նախագծով մասնավորապես նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: