ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազատությունն անգին է». Մամիկոն Ասլանյանը քաղաքական իշխանության հետ գործարքի չի գնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախկին դատավոր եւ ներկայումս կալնավորված Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեն հայտարարել, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ArmLur.am-ը զրուցել է Մամիկոն Ասլանյանի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս