«Չնայած նրան, որ Բելառուսը հանդիսանում է մեր ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանը հրաժարվում է չտեսնելու տալ այդ երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով` Մոսկվան չի պատրաստվում ղեկավարվել երկակի ստանդարտներով: Նախարարը անթույլատրելի է համարել նախագահի թեկնածուների ձերբակալությունները, ինչպես նաեւ երկու ՌԴ քաղաքացիների, որոնք շարունակում են մնալ բելառուսական բանտերում: Ինչպես նշում է «Վզգլյադ» թերթը, Նախագահ Մեդվեդեւը ԱԳՆ-ին հանձնարարել է Բելառուսի հետ հարաբերություններում հաշվի նստել նաեւ իրավապաշտպանների կարծիքների հետ:Մեզ մնում է զարմանալ, թե ինչու Լավրովի նշած հետեւողականությունը` մարդու իրավունքների խախտումների ու երկակի ստանդարտների մասով, չի ցուցաբերվում ՌԴ «փոքր եղբայր» Հայաստանի նկատմամբ:
ԻՆՉՈՒ ՀԻՄԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ