Արցախցիները պատրաստ են զինվել ու պայքարել, բայց դրսի անտարբերությունը հուսահատեցնում է մարդկանց: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով այս օրերին գտնվում է շրջափակված Արցախում:
Ազգային ժողովի նախկին պատգամավորը պատմում է՝ սնունդը և առաջին անհրաժեշտության իրերը մասնակի են հասնում Արցախ, լուրջ խնդիր կա հատկապես սննդի հետ կապված , նրա խոսքով՝ մատակարարները շատ դեպքերում անորակ ապրանք են հասցնում Արցախ.
«Լարվածությունն ավելի է մեծացել, դրսի անտարբերությունը արցախցիների վրա շատ է ազդում: Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կարող է թե՛ հայրենակիցների, թե՛ աշխարհի կողմից անտարբերության մատնվել 120,000 մարդ»,-մեզ հետ զրույցում պատմում է:
Քրիստինա Մուշեղյան
Մանրամասները՝ տեսանյութում