Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների գործընթացը սկսվել է հինգշաբթի օրը՝ արտասահմանում և օտար երկրներում։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ 75 երկրում բացվել է 156 ընտրատեղամաս։ Դրանք տեղակայված են թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում։ Հանրապետության սահմանային կետերում, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում արտերկիր մեկնողների քվեարկության համար ստեղծվել է 4,6 հազար ընտրական կետ։ Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի սահմաններից դուրս կարող է քվեարկել ավելի քան 3,6 միլիոն քաղաքացի։