ՖՈՏՈ. ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի գործով իրավապահների տեսադաշտում հայտնված ԱԱԾ նախկին պաշտոնյա Հարությունյանի գործով նիստ Հակակոռուպցիոն դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը: Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը դատարանում արդեն 5 անգամ փոխել է հայցի հիմքն ու առարկան: Այսինքն՝ չի կողմնորոշվում, թե ի վերջո ինչ է ուզում ԱԱԾ նախկին պաշտոնյայից:

 

Ի դեպ, 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության առաջին գործը Սերոբ Հարությունյանի գործն էր, որն ավարտին հասցվեց ու ուղարկվեց դատարան ու հիմա այնտեղ փլվում է:

Նկատենք, որ Սերոբ Հարությունյանի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ Նախկին պաշտոնյան, որ 2020-ին ղեկավարում էր ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժինը, իբրև թե արտահոսք էր ապահովել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մամուլը գրեց՝ ՊՆ այսօրվա նախարար Պապիկյանը զինծառայության տարիներին սպա է ծեծել և դատապարտվել:

Հատուկ քննչական ծառայության կողմից Հարությունյանը մեղադրվեց ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու գործով։

Ըստ իրավապահների, գնդապետը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի քարտադարանից` առանց ցուցման և հիմքի, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը»:




Լրահոս