ՄԻՊ լրատվության հետ կապերի բաժնի ղեկավար Ամալյա Մարգարյանն ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին 69 կողմ, 0 դեմ ձայնով` Անահիտ Մանասյանն ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան։
Հիշեցնենք նաև, որ ArmLur.am-ը գրել էր, որ անասյանի ՄԻՊ նշանակվելուց հետո, ՄԻՊ աշխատակիցներն ազատման դիումներ են գրեւմ և հեռանում: Անահիտ Մանասյանը իր հավատարիմ մարդկանց է բերում ՄԻՊ գրասենյակ:
Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել ու ՄԻՊ -ից հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է:
Նշենք, որ Անի Մխիթարյանի մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով»:
Քնար Մանուկյան