ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում. Քաղաքացու օրվա միջոցառումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռեւս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր:

Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները փակել էին Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ խորոված-փարթի էին կազմակերպել։ 2019թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին եւ իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին Երեւանի կենտրոնում կամ սպառնում են կտրել մարդկանց ականջներն ու լեզուն, ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Քաղաքացու օրը չնշվեց համավարակի պատճառով, իսկ 2021թ.-ին՝ պատերազմի:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի այն կրկին մեծ շուքով կնշվի:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս