Ինչ գործառույթներ կունենա պարեկային ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ոստիկանության պարեկային ծառայության կազմում ստեղծվում է ջրային ստորաբաժանում: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության երեկվա նիստում և ուղարկվել Ազգային ժողով:  Ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննության, լողամիջոցի զննման և մի շարք այլ գործառույթներ, արձագանքելու են ձկնագողության դեպքերին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ: Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիան: Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն ըստ անհրաժեշտության պարեկություն իրականացնելու են նաև ցամաքային հատվածում, Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ:

Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և վերջին դեպքում լողամիջոցը տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ:

Ն.Հ.




Լրահոս