Վաճառքի է հանվել 8 միլիոն դոլար արժողությամբ iPad 2: Այս բարձր գինը պայմանավորված է սարքի միայն արտաքին ձեւավորմամբ. հեղինակն է բրիտանացի գործարար Ստյուարտ Հյուզը,-հաղորդում է ИТАР-ТАСС -ի : iPad 2 Gold History Edition կոչված այս շքեղ գաջեթի հետնամասը սովորական ալյումինի փոխարեն կատարված է 24 կարատանի ոսկով, որը 2 կգ քաշ ունի եւ զարդարված է 53 ադամանդներով:Էկրանը շրջանակված է ամմոնիտով, որն աշխարհի ամենահազվագյուտ թանկարժեք քարերից է համարվում. ամմոնիտները ոչ թե միներալներ են, այլ՝ բրածո խեցիների սադաֆե շերտի քարացած կտորներ:Այս օրգանական նյութը, որը ստացվում է կարմիր, դեղին, ոսկեգույն, կանաչ եւ շագանակագույն երանգների հրաշալի համադրության հաշվին, iPad 2 Gold History Edition-ին անմոռանալի տեսք է տալիս։Կենտրոնական վերադարձի կոճակը պատրաստված է պլատինից, մեջտեղում 8,5 կարատ քաշով ադամանդ է, շուրջը՝ ավելի քան 12 փոքր ադամանդ:
8 մլն դորար Ipad -ը արդեն վաճառքի է հանվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ