
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին: