ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող հստակեցնի. «Իմ քայլ»-ից արձագանքում են Մանե Թանդիլյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

Նշվում է, որ կուսակցությունը նման պահանջ ունի, քանի որ ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, արձագանքելով Մանե Թանդիլյանի այս հայտարարությանը, նշում է՝ Մանե Թանդիլյանը, եթե նման պահանջ է ներկայացնում, ապա պետք է հստակեցնի՝ թե օրենքի ո՞ր հոդվածի համաձայն պետք է ավագանու արտահերթ ընտրություններ լինեն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս