
Հայաստանից մայիսի 18-23-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Լյուքսեմբուրգ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում կլինեն ՆԱՏՕ ԽՎում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան