
Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Գազիանթեփից 40 կմ հյուսիս-արևմուտք, ապրիլի 29-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։