Ադրբեջանցի «բնապահպանները» հեռացել են Լաչինից, նրանց փոխարինել են ադրբեջանցի զինված ոստիկանները. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն ամբողջական շրջափակման մեջ է։ Արցախ մտնող մուտքերը՝ Շուշիի հատվածից եւ Հակարիի կամրջի հատվածից, փակ են, այնտեղ ադրբեջանցի զինված ոստիկաններն են կանգնած:

ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները երեկ հայտարարել էին Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասին

Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ադրբեջանցի «բնապահպանները» հեռացել են, Շուշիի հատվածում նրանց փոխարինել են ադրբեջանցի զինված ոստիկանները.

«Հիմա եւ’ Շուշիի հատվածում, եւ’ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցի ոստիկաններ են կանգնած:
Այս պահին բանակցություններ են գնում, որ անցակետի մոտ վերահսկողություն իրականացնեն ռուսները եւ ադրբեջանցիները համատեղ:

Չեմ էլ պատկերացնում, որ ադրբեջանցիները զիջումների կգնան»,-ասում է արցախցի պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններն ընթանում են բացառապես ռուսների ու ադրբեջանցիների միջեւ, իսկ Հայաստանի իշխանություններն, առհասարակ, ձեռքերը լվացել են Արցախից, բանակցություններին չեն խառնվում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս