Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։

Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։

Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում մի երիտասարդ Ծիծեռնակաբերդի այգում հարվածում էր շանը: Լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակել էին երիտասարդի մասնակցությամբ մեկ այլ տեսանյութ ևս՝ դարձյալ շան նկատմամբ դաժան վերաբերմունքի կադրերով:




Լրահոս