Արմեն Պողոսյանը (75 կգ) դուրս եկավ Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Պողոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ալբանացի Ամար Կոչիին ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել ու առնվազն բրոնզե մեդալ ապահովել Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Հովհաննես Հարությունյանը (49 կգ) ու Արթուր Մկրտչյանը (63,5 կգ):
Այսօր կիսաեզրափակիչի ուղեգրերի համար կմենամարտեն նաև Աղվան Ալեքսանյանը (80 կգ) ու Դավիթ Սիմոնյանը (86 կգ):