
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին, ըստ interfax.ru-ի, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշում են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։