
Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 7 բռնցքամարտիկ արդեն ապահովել է մեդալ:
1/4 եզրափակիչներում հաղթանակներ ե տարել Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Հովհաննես Հարությունյանը (49 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արմեն Պողոսյանն (75 կգ) ու Աղվան Ալեքսանյանը (80 կգ):
Այսօր կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմենամարտի ևս 3 հայ բռնցքամարտիկ: