![](https://armlur.am/wp-content/uploads/2023/04/image_750x_644e3147aebea.jpg)
FlyONE Armenia ազգային ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԶԼՄ հարցումների․
«FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։
Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։ Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։