Մոսկվան շատ կոշտ պատասխան կտա. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան շատ կոշտ կպատասխանի Լեհաստանում ՌԴ դեսպանատան դպրոցի գրավմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պաշտոնական Վարշավան ի պատասխան կստանա համապատասխան գործողություններ, ինչպես հասկանում եք, դրանք կընդունվեն և կմշակվեն միջգերատեսչական ձևաչափով։ Հիմա այդ աշխատանքը սկսվել է, սա նրանց ընտրությունն է, մենք կպատասխանենք».-ասել է նա։

Ըստ Զախարովայի, այժմ դպրոցը տեղափոխվում է նոր շենք, այդ աշխատանքների համար մի քանի օր կպահանջվի։

Ավելի վաղ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ կիրակի օրը դպրոցի աշխատակիցներն ու տեխնիկական անձնակազմը սարքավորումները հանում են լեհական իշխանությունների կողմից գրավված շենքից։




Լրահոս