Հայտնի է դարձել, թե ինչ թիկնոց է կրելու Չարլզ III-ն իր թագադրմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը թագադրման ժամանակ կրելու է Գեորգ VI թագավորի թիկնոցը, հայտնում է Sky News-ը։ Հրատարակության տվյալներով՝ վերջին անգամ թիկնոցը օգտագործվել է Չարլզ III-ի պապի թագադրման ժամանակ՝ 1937 թվականին։ Թագավորի կինը հանդիսավոր միջոցառմանը կհագնի 5,5 մետր երկարությամբ թիկնոց, որը 1953 թվականին պատրաստվել է Եղիսաբեթ II-ի թագադրման համար։

Այն ասեղնագործված կլինի մեղուների և բզեզների պատկերներով, որոնք արտացոլում են բնության և շրջակա միջավայրի թեմաները և նրանց սերը բնության հանդեպ, Sky News-ին ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:




Լրահոս