
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի համաշխարհային վարկանիշի թարմացված աղյուսակը:
Աշխարհի լավագույն շախմատիստների 100-յակում տեղ են գտել hայ 3 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 42-րդ տեղը՝ 2692 միավորով, Հայկ Մարտիրոսյանը՝ 61-րդ տեղը՝ 2675 միավորով, իսկ Հրանտ Մելքումյանը 2650 միավորով՝ 92-րդ տեղում է։
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը վարկանիշում 2745 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը։
Աշխարհի լավագույն շախմատիստների 100-յակը շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը (2853 միավոր)։