Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում: Օրվա առթիվ ArmLur.am-ը ներկայացնում է հայ հայտնիների, ովքեր անդրադարձել են մայիսի 1-ին եւ կիսվել իրենց աշխատանքային առօրյայով:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ շնորհավորելով մայիսի 1–ը, որին կից գրել է․
«Աշխատող, ստեղծող ու արարող մարդկանց տոնն է այսօր։ Ի վերջո համակարգված աշխատանքով է հնարավոր մի բան անել, ինչ-որ մի բան ստեղծել ու մանավանդ՝ պահպանել:Ես չգիտեմ ժամանակակից աշխարհի ամենապահանջված մասնագիտությունը որն է, թե գիտեք՝ նշեք, բայց իմ խորին համոզմամբ արվեստը և խոսքը հավերժ են։ Մայիսը նորից հաղթանակների ամիս պիտի դարձնենք, դա պիտի դառնա ամենից կարևոր աշխատանքը՝ անկախ մասնագիտությունից։ Մայիս անունով մարդկանց ամիսն է։ Մայիսի մեկը որոշ երկրներում համարվում է նաև համերաշխության օր։ Այ հենց դա էլ մաղթում եմ մեզ՝ աշխարհով մեկ սփռված հայերիս»։
Ռեժիսոր Ելենա Արշակյանն էլ պարզապես շնորհավորել է աշխատողների օրը եւ գրել. «Կեցցե մայիսի մեկը»:
Իսկ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի քանի վայրկյանում պատմել է մայր լինելու բարդ աշխատանքի մասին:
«Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների օրը։ Աշխարհում ամենադժվար աշխատանքի առաջին տեղում շարունակում է մնալ մայրությունը»,-նշել է Լիլիթը:
Լիդա Եղիազարյան