
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի իշխանությունները զրուցել են ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։
Վերջինս, ըստ Պետրոսյանի, Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու՝ բանակցությունների։
Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Նշենք, որ Պետրոսյանն այս մասին հայտնել է Ստեփանակերտից՝ «Ազատամարտիկների» պուրակից, որտեղ հավաքվել են ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրող արցախցիներ։ Նրանք պահանջում են, որ օր առաջ բացվի Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետը։