ԱՄՆ-ում երկու ամսվա ընթացքում սնանկացել է երրորդ խոշոր բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ «First Republic»-ի շուկայական արժեքը նվազել է մինչև 557 մլն դոլար՝ 2021 թվականի նոյեմբերին 40 մլրդ դոլար պիկի համեմատ։

Ինչպես հաղորդում Է Reuters-ը, բանկի բաժնետոմսերը նվազել են գրեթե 50% – ով: Նկատվում է ավանդների ռեկորդային արտահոսք՝ շուրջ 100 մլրդ դոլարի չափով, որի ֆոնին կարգավորիչները փորձում են շտապ գտնել նոր սեփականատեր բանկի համար:

Ինչպես ասվում է նյութում, ամերիկյան կարգավորիչները փորձում են հրատապ գործարք կնքել «First Republic Bank»-ի վաճառքի վերաբերյալ, որը կարող է կլանել «JPMorgan Chase Bank»-ը:

Աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ վեց բանկեր, այդ թվում՝ «Citizens Financial Group»-ը, «PNC Financial Services Group»-ը և «JPMorgan Chase»-ը:

Նշվում է, որ վարկատուները կմասնակցեն «First Republic Bank»-ի բոլոր ավանդների, նրա ակտիվների զգալի մասի և որոշ պարտավորությունների աճուրդին:

«First Republic» – ը ԱՄՆ-ի քսան խոշորագույն բանկերի շարքում էր: Ապրիլի 13-ի դրությամբ Սան Ֆրանցիսկոյում տեղակայված բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 229 մլրդ դոլար, ավանդները՝ 104 մլրդ դոլար:




Լրահոս