Ռուս սահմանապահները Վրաստանի հետ սահմանին 2 անասնապահի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մոտ ռուսական ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։

«Ալիք»-ը հայտնում է, որ տեղաբնակները հայտնել են՝ երկու քաղաքացիներն էլ ձերբակալման պահին անասուններ արածեցնելիս են եղել։

«Պետական անվտանգության ծառայությունը, նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալով, ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գիծը։ Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։

Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի բերման ենթարկված անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում ազատ արձակելու համար»,- նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս