ՆԿԱՏՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԾՈՒ 38 ԹՌՉՈՂ ՍԱՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թայվանը վերջին մեկ օրում կղզու մոտ գրանցել է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 38 թռչող սարք եւ 6 նավ։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
«Այսօր՝ ժամը 06.00-ի դրությամբ, Թայվանի շուրջ հայտնաբերվել են Չինաստանի բանակի 38 թռչող սարք եւ 6 նավ»,- նշվել է հայտարարությունում։ 19 թռչող սարք մտել է Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի հարավարեւմտյան, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան մասերից, ինչպես նաեւ հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, Միջին գիծը։ Դրանց թվում են Սու-30, J-10, J-16 կործանիչները, TB-001 ռազմական անօդաչուն, BZK-005 տեսակի հետախուզական անօդաչուն, ինչպես նաեւ Y-8 ռադիոլոկացիոն հետախուզության ինքնաթիռը։ Թայվանի զինվորականներն ի պատասխան օդ են բարձրացրել պարեկ, ռադիոնախազգուշացումներ են արել եւ պատրաստ վիճակի բերել զենիթահրթիռային համալիրները։
Չինաստանի բանակը ապրիլի 80-10-ին զորավարժություններ է անցկացրել Թայվանի նեղուցում, ինչպես նաեւ կղզուց հյուսիս, հարավ եւ արեւելք ընկած ջրավազանում։ Դրանք անցել են «Միավորված սրածայր թուր» անվանմամբ, զուգահեռ կատարվել է պարեկում Թայվանի շուրջ։
Զորավարժությունները Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի՝ «տարանցմամբ» ԱՄՆ այցելության պատասխանն էին։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտին ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել նրա հետ։ Ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու շարունակման անհրաժեշտության մասին։ Չինաստանի ԱԳՆ-ն այս առնչությամբ բողոք է հայտնել՝ հայտարարելով, որ Պեկինն արդյունավետ եւ վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի։
Չինաստանի բանակը մշտապես Թայվանի շրջան է ուղարկում իր նավերն ու ինքնաթիռները՝ նեղուցի երկու ափերի միջեւ լարվածության սրման ֆոնին։ Լարվածությունն առաջացել է անցած տարվա օգոստոսի 2-3-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո։ Դրանից հետո Թայվան են այցելել ամերիկացի օրենսդիրների եւ նահանգապետերի էլի մի քանի պատվիրակություններ։ Չինաստանում կարծում են, որ այդ այցելությունները սադրանք են, միջամտություն Չինաստանի ներքին գործերին եւ աջակցություն՝ թայվանցի անջատողականներին։
Չինական ամենամեծ Թայվան կղզին ունի սեփական վարչակազմ 1949թ.-ից, բայց Պեկինում այն համարում են միասնական երկրի անքակտելի մասը։ Վաշինգտոնը Թայբեյի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարն է մնում։
ՀԱԶՎԱԴԵՊ ԾՆՈՒՆԴ
Պակիստանում տղան ծնվել է երկու առնանդամով, որը բժշկության մեջ կոչվում է դիֆալիա, եւ առանց անուսի։ Հաղորդվում է, որ վեց միլիոն նորածիններից մեկը տառապում է նման հազվագյուտ անոմալ հիվանդությամբ:
Ծննդաբերությունից հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի հետազոտություն են անցկացրել։
Փոքրիկին վիրահատել են, որի ժամանակ բժիշկները նրա համար կոլոնոսկոպիայի միջոցով դեֆեկացիայի համար անցք են ստեղծել։
Զարմացած բժիշկները պատմել են, որ տղայի երկու անդամները «նորմալ վիճակում են, երկուսն էլ կարող են միզել, բայց մեկը մյուսից երկար է»։ Բժիշկները կարծում են, որ երեխան կկարողանա օգտագործել երկուսն էլ, ուստի նրանք չեն վիրահատել մարմնի այս մասը:
Վիրահատությունը հաջող է անցել։ Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից կոլոստոմիայի ստեղծումից երկու օր վերականգնվելուց հետո:
Մարդկության պատմության մեջ, սկսած 1609 թվականից, գրանցվել է դիֆալիայի ընդամենը 100 դեպք: 36 շաբաթականից հետո ծնված տղան հազվագյուտ հիվանդության վերջին օրինակներից մեկն է, որը նրան թողել է երկու «ճիշտ ձեւավորված ֆալուսով»:
Հաղորդվում է, որ նրա ծնողները ընտանեկան պատմության մեջ որեւէ բնածին արատ չեն ունեցել:
Բժիշկներն ասում են, որ հայտնի չէ, թե ինչպես է առաջանում դիֆալիան, եւ հայտնի ռիսկի գործոն չկա: Ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ դա պատահաբար տեղի է ունենում սաղմի սեռական օրգանների զարգացման վաղ փուլում:
Դիֆալիա ունեցող երեխաները ենթարկվում են կյանքի բազմաթիվ ռիսկերի՝ միզասեռական համակարգի անոմալիաների պատճառով, բայց եթե նրանց համար ամեն ինչ լավ է ընթանում, ապա, ինչպես ասում են, երկու աշխատող առնանդամ ունեցող մեծահասակ տղամարդիկ կարող են կրկնակի սերմնաժայթքում ունենալ:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՄԱՅԻՍԻ 5
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր եւ աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դասընթացին կարող են դիմել նաեւ ավարտական կուրսի ուսանողները, որոնք աշխատանքի առաջարկ կստանան դիպլոմ ձեռք բերելուց հետո։
Դիմելու վերջնաժամկերը 2023 թվականի մայիսի 5-ն է:




Լրահոս