Newmag-Ը՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Newmag-ն իր գործունեության 5 տարիների ընթացքում հրատարակել է գրքեր, որոնք ցույց են տալիս ադրբեջանական կառվարության ցեղասպան քաղաքականությունը։ Հրատարակչության գրքերը նաեւ փաստավավերագրություններ են՝ ինչու է աշխարհը կողմնակալ ու կրավորական վերաբերմունք ցուցաբերում եղեռն ու վայրագություններ իրականացնող երկրի հանդեպ։ 7 գիրք՝ թուրք-ադրբեջանական խայտառակ արարքների, սպանության հրամանների, էթնիկ ոճիրի մասին։ 
Նիլ ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» մարդկության կենսագրության ցնցող ու անտեսված մանրամասներով անդրադառնում է նաեւ Հայոց ցեղասպանության մեջ գերմանական մեղքին։ Գերմանացիները փորձում էին առաջ մղել պանիսլամիզմը, սկսել կրոնական ապստամբություն: Ֆերգյուսոնը բացատրում է, թե իրականում ինչ էին փորձում անել գերմանացիները, ինչու էին ձախողվել նրանց ծրագրերը, ինչպես բրիտանացիները ցանցային պատերազմում հաղթեցին գերմանացիներին, եւ թե ինչպես հայերը դարձան եվրոպական տերությունների հենց ցանցային առճակատման զոհը՝ կորցնելով բնակչության ու հայրենիքի մեծ մասը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը անցել է գրող, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոտի սերունդներով։ Գրողի պապը 1915 թվականին փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում։ Իր լսածն ու տեսածը 8-ամյա աղջնակը տատիկի խորհրդով գրի է առնում օրագրում, տարիներ անց մի ընտանիքի պատմությունը դառնում է «Արտաքսում՝ դեպի անհայտություն» կոչվող գրքի սյուժե ու հրատարակվում անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով։ Այժմ Աննան Միացյալ Նահանգներում հայտնի իրավապաշտպան է, որն ադրբեջանական վայրագությունների մասին կարդում է նաեւ դասախոսություններ, կազմակերպում իրազեկման միջոցառումներ:
Newmag-ի մյուս գրող Մագդա Թախտաճյանն իր բոլոր գրքերում կարմիր գծով անցկացնում է Հայոց ցեղասպանության թեման։ Հայերեն հրատարակված «Ռոջավան»-ը գրելիս մտքում ունեցել է ցեղասպանությունից փրկված իր տատիկներին, որոնք զինված պայքարի որեւէ շանս չեն ունեցել եւ փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ: Արդարության որոնում, ճշմարտության համար կռիվ եւ հիշողության պահպանում. հենց այս երեք նախապայմաններով էլ շարադրում է իր գրական գործերը, որոնք յուրօրինակ պայքար են՝ հանուն արժանապատիվ կյանքի ու երջանկության:
1915-ի ջարդերի մասին Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը Հրանտ Դինքն է, ում միջոցով գրողը ցույց է տալիս Թուրքիայի անցյալի ու ներկայի քաղաքականությունը, որ չի փոխվել։ Գիրքը ոչ միայն արձանագրում է Դինքի պայքարը, այլեւ այն բոլոր լրագրողների, որոնք այսօր էլ ցանկանում են բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցող իրականությունն ու հայտնվում են բանտերում: Վալերի Մանտոյի վեպում անդունդի եզրին գտնվող աշխարհն է ու սպանված լրագրողի կյանքը:
Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային գնահատականն առաջիններից տվեց թուրք պատմաբան Թաներ Աքչամը։ Պատմաբանն իր ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան եւ այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող «Խայտառակ արարք» աշխատությունը, որը նաեւ թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։
 Իր մյուս՝ «Սպանության հրամաններ» գիրքը գրելով՝ Աքչամի հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք մինչեւ այդ ոչ ոք չէր տեսել եւ չէր ուսումնասիրել: Պատմաբանի խոսքով՝ նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ.-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան, սակայն իր աշխատություններում տեղ են գտել նույն այդ բացառիկ աղբյուրներն ու հետազոտությունները։
«ԵՍ ԼԻՔԸ ԼԱՑԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ»
Դերասանուհի Լիանա Վանոյանն «Ինստագրամ»-ի իր բլոգի «Սթորի» բաժնում իր հետեւորդներին պատմել է  ստամոքսի երկայնակի մասնահատման պատճառների, հետեւանքների մասին:
ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ  ՎԵՃԸ
The Kardashians սերիալի երրորդ սեզոնի Hulu-ի նոր թիզեր-թրեյլերն անդրադառնում է Քորթնի եւ Քիմ քույրերի վեճին։
Քորթնին Քիմին մեղադրել է 2022 թվականի մայիսին իր եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը որպես «գործնական հնարավորություն» օգտագործելու համար՝ նշելով, որ իրեն «զրկել են» հատուկ օրվանից։
Քորթնիի եւ Թրեւիսի շքեղ հարսանիքը կայացել է իտալական կալվածքում, որը պատկանում է Dolce & Gabbana-ի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային, որոնք ստեղծել են զույգի հարսանյաց զգեստները:
Հարսանիքից անմիջապես հետո Քորթնին իմացել է, որ Քիմը Dolce & Gabbana-ի հետ մշակում է Chao, Kim անունով հավաքածուն: 2023 թվականի գարուն/ամառ եւ նկարագրված որպես 90-ականների ու 2000-ականների բրենդի խորհրդանշական արխիվների «վերապատկերում» համագործակցությունը դեբյուտ է ունեցել սեպտեմբերին Փարիզի Նորաձեւության շաբաթում:
Քիմը ներկա է գտնվել ցուցադրությանը եւ Դոմենիկոյի ու Ստեֆանոյի հետ քայլել է պոդիումով այն բանից հետո, երբ մոդելներն ավարտել են իրենց ելույթը։ Հավաքածուի հետ մեկտեղ Kim-ը եւ D&G-ն թողարկել են սահմանափակ հավաքածու։ Այն ներառում էր 195 դոլար արժողությամբ վերնաշապիկ, որի վրա պատկերված էր Քիմը՝ մակարոն ուտելիս:
Թեեւ պարզ չէ, թե որքան է Քիմի ազդեցությունը ապրանքանիշի վրա, Launchmetrics-ը հայտնում է, որ D&G-ի մասնակցությունը Քորթնիի հարսանիքին դրական ազդեցություն է ունեցել նրանց մեդիա հրապարակման վրա: Քորթնիի հարսանիքից ընդամենը օրեր անց պարզվել է, որ իտալական նորաձեւության տունը մամուլում հրապարակումների շնորհիվ վաստակել է ավելի քան 47 միլիոն դոլար։
Եվ հիմա՝ նրանց հարսանիքից գրեթե մեկ տարի եւ Քիմի հավաքածուի դեբյուտից յոթ ամիս անց, քույրերի դրաման ամբողջությամբ կբացահայտվի Hulu-ի The Kardashians-ում:
«Քույրս օգտագործեց իմ հարսանիքը որպես բիզնես հնարավորություն», – ասում է Քորթնին խոստովանության մեջ՝ ակնարկելով, որ Քիմը հարսանիքը դիտում է որպես D&G ընկերություն մտնելու միջոց: Քորթնին եւ Քիմի մյուս քույրերը բամբասում են զույգի միջեւ ծագող լարվածության մասին ու խոստովանում են, որ վստահ չեն, թե արդյոք իրենց հարաբերությունները կարող են շտկվել:
Քիմը նախ Քլոեից իմանում է, որ Քորթնին «կատաղած է», բայց կարծում է, որ ավագ քույրն այդ ամենը սխալ է հասկացել։ «Ես իսկապես շփոթված եմ, թե ինչպես է դա նրա մտքով անցել»:
Քիմը նաեւ պնդել է, որ իր D&G հավաքածուն ստեղծելիս հոգացել է, որ այն որեւէ կերպ չազդի Քորթնիի հարսանիքի վրա, սակայն Քորթնին չի համոզվել։




Լրահոս