
Բրիտանական արքայազն Ուիլյամի կինը՝ Քեթրին Միդլթոնն ըստ Harper’s Bazaar ամսագրի Մեծ Բրիտանիայի նորաձևության թագուհին է: Քեմբրիջյան դքսուհի Միդլթոնը ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենաոճային հագնվող կին:
29-ամյա Քեթրինն առաջ է անցել բրիտանական նորաձեւության աշխարհի այնպիսի առաջատարների, ինչպիսիք են սուպերմոդել Քեյթ Մոսսը եւ հեռուստահաղորդավարուհի Ալեքսա Չանգը:Իր հերթին այս տարի Լոնդոնը դարձել է նորաձեւության համաշխարհային մայրաքաղաք՝ երկրորդ տեղում թողնելով Նյու Յորքն ու Փարիզը: