ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկայի ձայն»-ը երեկ հոդված էր հրապարակել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը:

Ըստ այդ հոդվածի՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշում է՝ այս պահին բանակցային սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում.

«Բանակցային գործընթացը ինքնորոշման իրավունքի մակարդակից իջեցվել է էթնիկ փոքրամասնությունների իրավունքների եւ անվտանգության ապահովման մակարդակի»,-արձանագրում է պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս