
Ապրիլի 29-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին և հայտնվել դաշտում. 19-ամյա ուղևորուհի Աննա Օսիպյանը մահացել է, իսկ 20-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն: