Ազգային ժողովում նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։
Քոչարյանը ասաց, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4 հազար 154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով։ Նա նշեց, որ այդ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը շարունակվում է։
«Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր»։
Մանրամասները՝ տեսանյութում