
Մայիսի 2-ին ժամը 03:35-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, այն մասին, որ Բալահովիտ գյուղի «Մհուբ մարկետում» հրդեհ է բռնկվել: Մեկնել է օպերատիվ խումբ:
ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 03:23-ի սահմաններում խանութի դռան ապակին կոտրելու և անհայտ հեղուկ լցնելու եղանակով այրել են խանութի մուտքի դուռը:
Հաղորդումն ուղարկվել է քննչական բաժին: