Մանկավարժական աշխատողների համար այսուհետ սահմանվելու է նրանց պարտադիր վերապատրաստում՝ հինգ տարին մեկ անգամ: Համապատասխան փոփոխությունը կատարվելու է«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությունը կատարվելու է նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի եւ հաստիքների թվով պայմանավորված:
Բանն այն է, որ իրականացված վերլուծության համաձայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից եւ անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը նման պայմանագրերով գործող տնօրենները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, այլապես կդադարեցվեն նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:
Առաջարկվում է նաեւ հանել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:
Ն.Հ.