
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 2-ին որոշումներով Պետական պահպանության ծառայության պետի 3 տեղակալ է նշանակվել:
Արմեն Հակոբյանը, Արթուր Գասպարյանը և Գրիգորի Առաքելյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Արմեն Հակոբյանն այսօր ազատվել էր վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության եվ հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետի պաշտոնից