
Լոնդոնում այսօր դատարանը հրապարակելու է “Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու վերջնական որոշումը: Շվեդիան զբաղվելու է սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ասանժին առաջադրված գործով:
Ջուլիան Ասանժը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները եւ համարում, որ դրանք պայմանավորված են իր կայքի կողմից ԱՄՆ պետքարտուղարությանը վերաբերող գաղտնի հազարավոր հաղորդագրությունների հրապարակմամբ: