Մայիսի 2-ին՝ ժամը 14։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «VAZ-21099» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Կ. Չ.-ն (ծնված 1991 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, արգելափակումից դուրս բերել Կ. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը ևս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: