
Կանխարգելիչ բժշկության մասնագետ Մարիա Եվդոկիմովան իր թելեգրամյան ալիքում պատմել է՝ կարելի է արդյոք սպորտով զբաղվել քնելուց առաջ։
Մասնագետի խոսքով՝ եթե ընտրությունն ընդհանրապես չմարզվելու և քնելուց առաջ մարզվելու միջև է, ապա միշտ հարկավոր է ընտրել վերջինը։
«Քնի վրա ազդում են մի շարք այլ գործոններ, օրինակ՝ քնելուց առաջ վերջին մեկ ժամվա ընթացքում գաջեթներ օգտագործելը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանը, օրվա երկրորդ կեսին խմած սուրճը և այլն: Այս բոլոր կետերից ազատվելու դեպքում սպորտը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ»,- նշել է մասնագետը։