ՀԱՅ ԿԻՆՈՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ կինոն 2023 թվականին նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեդալներով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց ոլորտում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած կինոգործիչներին: ԿԳՄՍ նախարարը, պարգեւատրելով կինոգործիչներին, նշեց, որ երբ այսօր խոսում են հայ կինոյի 100-ամյակից, առաջին հերթին խոսում են կոնկրետ մարդկանց եւ նրանց ներդրման մասին, եւ պետք է արժեւորել այդ ներդրումը՝ արտահայտելով գնահատանքի այն ձեւերով, որոնք կան եւ գործում են: «Չնայած տեխնոլոգիաները եւ ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ, կինոն ինչ-որ առումով ներկայացնում է նաեւ արվեստի դեմքը հանրության առաջ»,-ասաց նա: Նա նշեց, որ հոբելյանի առթիվ ձեւավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ եւ ծրագրեր: Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական եւ ներպետական:

 

Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հանդիսավոր երեկո» միջոցառմամբ: Միջոցառումը կիրականացվի «խոսող» էկրանի միջոցով, որը միջոցառման ամբողջ ընթացքում «կշփվի հանդիսատեսի հետ» եւ առաջին դեմքով «կպատմի» կինոյի մասին՝ ներկայացնելով անցած ուղին ու սպասումները:

Անդրադարձ կկատարվի նաեւ մուլտմիավորման 85-ամյակին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով բոլորին կինոյի 100-ամյակի առթիվ, նշեց. «Կինոն միայն արվեստ չէ, այն անգերազանցելի լծակ, գործիքակազմ է երկրի միջազգայնացման, միջազգային համագործակցությունն ընդլայնելու եւ քաղաքական փափուկ ուժի կիրառման տեսակետից եւ հենց այս գիտակցումից է, որ մենք հոբելյանական տարեթիվը դիտում ենք որպես կինոարվեստի եւ անցյալի վերաիմաստավորման եւ ներկայի խնդիրները մեղմացնելու, ինչպես նաեւ ապագան կանխանշելու մի փայլուն առիթ»,- ասաց Խզմալյանը: Անդրադառնալով հոբելյանական տարվա միջոցառումներին՝ Խզմալյանը կարեւորեց այն, որ միջոցառումները կիրականցվեն նաեւ մարզերում: ««Հայկական կինոդար» ծրագրով ՀՀ 10 մարզում կցուցադրվեն շուրջ 100 հայկական լիամետրաժ եւ կարճամետրաժ, դասական եւ ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական, խաղարկային), որոնց թվում կլինեն նաեւ հայկական կինոժառանգության վերականգված ֆիլմեր: «Կինոդպրոց Դեբետ համայնքում» եւ «Մարդը բարձրագույն արժեք է» ծրագրերով ՀՀ մարզերում կանցկացվեն կինոաշխատարաններ՝ մանկապատանեկան եւ երիտասարդ սերնդի համար: Երեւանում եւ մարզերում կիրականացվի «Մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն կինոյի շաբաթ» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հայկական մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն ֆիլմեր, կկայանան հանդիպումներ ստեղծագործական խմբերի հետ, կանցկացվեն վարպետության դասեր, տեղի կունենա երեկո՝ նվիրված Լեւ Ատամանյանին»,- ասաց Խզմալյանը: Նա նշեց, որ «Սամուել Խաչիկիան-100» ֆիլմերի հետահայացք ցուցադրությունն առաջին անգամ կբացահայտի իրանահայ ամենանշանավոր ռեժիսոր Սամուել Խաչիկիանի ստեղծագործական ժառանգությունը, որի լավագույն նմուշներն ամբողջացնում են իրանական կինոյի ոսկե ֆոնդը։ «Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագիրը ներառում է նաեւ հեռուստատեսային բովանդակություն՝ «Եվ լողում է նավը» հեռուստահաղորդումը, որը նվիրված կլինի հայկական ժամանակակից կինոյին եւ հեղինակներին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հայկական կինոյի երախտավորներին նվիրված ֆիլմաշար, հայկական ֆիլմերի շաբաթական ցուցադրություններ եւ այլ նախագծեր»,- ասաց նա:

Խզմալյանը հավելեց նաեւ, որ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի համատեքստում հարգանքի տուրք կմատուցվի նաեւ կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանին՝ 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է կինոգործունեությունը միջազգային եւ համաշխարհային հարթակներում՝ ընդգրկվելով տարբեր կարեւոր կինոթառատոններում: «Միջազգային միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչները կմասնակցեն Կաննի միջազգային կինոփառատոնին կից Marche du Film կինոշուկային, ինչպես նաեւ կինոփառատոնի Cannes Classics ծրագրում կցուցադրվի հայկական կինոժառանգության լավագույն ֆիլմերից մեկը՝ «Բարեւ, ես եմ» (ռեժ. Ֆ. Դովլաթյան, 1965 թ.): Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում»,-ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ուրախությամբ նշեց, որ հոբելյանի շրջանակում Կինոմիության դիմաց կստեղծվի աստղերի պուրակ: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին կինոգործիչների միությունում իրականացվել է հսկայական փոփոխություններ, այսինքն՝ հայկական կինոյի համար կա հարթակ, որը վերաձեւափոխվել է, ստեղծվել են ժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճներ, որոնք կարող են լավագույն ձեւով ներկայացնել ե՛ւ փառատոնները, ե՛ւ ֆիլմերը, քննարկումները եւ այլն: «Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող միջազգային կինոփառատոների ծրագրերը եւս հագեցած են 100-ամյա հոբելյանական միջոցառումներով: Նախատեսվում են «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ, «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 21-րդ, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի 15-րդ եւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոները»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒՍ ԿԻՆՈԳԵՏ ՅՈՒՐԻ ԲՈԳՈՄՈԼՈՎԸ

Մահացել է ռուս կինոգետ Յուրի Բոգոմոլովը։ Նա 86 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտնել է որդին՝ Կոնստանտին Բոգոմոլովը, որն ամուսնացած է ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հետ։

 

«Հայրիկը վաղ առավոտյան մահացավ։ Հրաժեշտի օրվա եւ վայրի մասին կգրեմ առանձին»,- գրել է ռեժիսորը սոցիալական ցանցերում։

Յուրի Բոգոմոլովը ծնվել է 1937 թվականի մարտի 9-ին Լենինգրադում։ 1965 թվականին ավարտել է ԹթԼԽ-ը, ղեկավարել է ԼջՉպրՑՌÿ թերթի մշակույթի բաժինը, եղել է հեռուստասյունակագիր ՀՏրրՌրՍՏռ չՈջպՑՈ-ում, իսկ 2017 թվականի դեկտեմբերից սյունակներ է գրել հվՏո ամսագրի համար։

Նշենք, որ դեռ հստակ հայտնի չէ, թե Կոնստանտին Բոգոմոլովի ծնողները ինչ վերաբերմունք են ունեցել նրա ընտրյալ Քսենյա Սոբչակի նկատմամբ։ Հայտնի է, որ նրանք Գրիբոեդովսկու ԶԱԳՍ-ում ներկա են եղել զույգի հարաբերությունների պաշտոնական գրանցմանը, հարսին ծաղկեփունջ են նվիրել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան ընդամենը մի քանի անգամ են տեսել իրենց որդու բեմադրության ժամանակ։

Կարծիք կա, որ Բոգոմոլովն ընդհանրապես չի հարցրել, թե ինչպես են վերաբերվում իր ընտրյալին. նրանք հապճեպ լքել են հարսանեկան արարողությունը։

 

 

 

 

 

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ՝ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Նախագահ Ջո Բայդենը «Գրեմմիի» մրցանակակիր Լեդի Գագային եւ պրոդյուսեր Բրյուս Քոենին նշանակել է Նախագահական արվեստի եւ հումանիտար գիտությունների հանձնաժողովի համանախագահներ:

Կոմիտեում ընդգրկված են «վաստակավոր արվեստագետներ, գիտնականներ եւ բարերարներ, որոնք լուրջ նվիրվածություն են ցուցաբերել արվեստին եւ հումանիտար գիտություններին»:

Կոմիտեն վերսկսել է իր աշխատանքը հնգամյա ընդմիջումից հետո. խորհուրդը լուծարվել է Թրամփի վարչակազմի օրոք՝ ի նշան բողոքի նախկին նախագահի պատասխանի 2017 թվականին Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում սպիտակների գերակայության ցույցին: Թրամփն այն ժամանակ ասել էր, որ անկարգությունների երկու կողմերում էլ կան «շատ լավ մարդիկ»:

Սեպտեմբերին Բայդենը ստորագրել է գործադիր հրաման՝ վերագործարկելով կոմիտեն, որը ստեղծվել էր 1982 թվականին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ որպես Թանգարանների եւ գրադարանային ծառայությունների ինստիտուտի մաս:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաեւ հեռուստատեսային պրոդյուսեր Շոնդա Ռայմսը, «Գրեմմիի» մրցանակակիր Ջո Ուոլշը եւ դերասաններ Ջորջ Քլունին, Ջենիֆեր Գարները, Թրոյ Կոտզուրը, Ջոն Բապտիստը եւ Քերի Վաշինգտոնը։

Լեդի Գագան կատարել է The Star-Spangled Banner-ը Բայդենի 2021 թվականի երդմնակալության ժամանակ ու նրա հավատարիմ աջակիցն է եղել նրա նախագահական քարոզարշավի ընթացքում։

 

 

 

 

 

ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿՓՐԿԻ ԴՍՏԵՐԸ

Ջենիֆեր Լոպեսը կանի ամեն ինչ, որպեսզի փրկի իր դստերը Netflix-ի առաջիկա «Մայրը» մարտաֆիլմում: Լոպեսը մարմնավորում է զինվորական պատրաստվածություն անցած մարդասպանի, որը գործարք է կնքում ՀԴԲ-ի հետ, որը թույլ է տալիս նրան թաքնվել Ալյասկայի անապատում, բայց միեւնույն ժամանակ ստիպում է նրան հրաժարվել դստերից:

Տարիներ անց, երբ առեւանգում են դստերը, ում նա երբեք չի հանդիպել, ստիպված է լինում դուրս գալ թաքստոցից եւ որսալ դստերն առեւանգողներին։

Netflix-ը հրապարակել է ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան տեղի կունենա մայիսի 12-ին։




Լրահոս