Լաչինում անցակետի տեղակայումից հետո Ադրբեջանը փորձում է ազատվել Դադիվանքի հայ հոգևորականներից: Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքի վանական համալիրը։
ArmLur.am-ի հետ զրույցում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանն է իր հայտարարություններով հիմք տվել, որ Ադրբեջանը նման պահանջներ դնի Արցախի առջև.
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ասում, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, հենց Արցախի մեջ են գտնվում եւ՛ Դադիվանքը, եւ՛ Ամարասը, եւ՛ Գանձասարը: Ինքը 2020թ-ին ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, բայց փուլ առ փուլ է տալիս, որ ժողովուրդը չբողոքի, ոտքի չկանգնի: Այսօր Նիկոլ Փաշաևը անում է այնպես, որ մինչև վերջ Արցախը տա Ադրբեջանին եւ հանգստանա, այսօր 120,000 զտարյուն հայ ապրում է Արցախում և պատրաստ է Արցախը պաշտպանել մինչև վերջ »,-ասում է նա:
Քրիստինա Մուշեղյան