Դատական համակարգում էլեկտրոնային համակարգ է ներդրվում. ինչ կտա այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում»: Հիմնավորման մեջ նշվում է, թե դատական համակարգում ներդրվելու է էլեկտրոնային համակարգ: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ: Այն կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը: Այս ամենի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։

Նշվում է, թե ներկայումս առկա գործիքները բավարար չեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համար, և կարիք կա գործուն քայլեր կատարել քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավման, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրման համար, որոնք էապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանը:

Ն.Հ.




Լրահոս