
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կրթության Գիտության Մշակույթի եւ Սպորտի նախարարությունն այս անգամ էլ որոշել է նախարարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում փակել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը խոսեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունից նման ծրագիր մասին իրենց չեն հայտնել:
Վարդուհի Ռուշանյանի խոսքով՝ թատրոնի շուրջ տարատեսակ լուրեր լսել են, բայց հստակ տեղեկություններ չունեն: