ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. ժամկետը երկարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Խորհրդարանն այսօր ձայների 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց այն։ Խորհրդարանական այս  հանձնաժողովը ստեղծվել է պատերազմից մոտ մեկուկես տարի անց։ Սակայն քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները, քանի ոևր ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է նիստերը։

Մինչև այժմ հանձնաժողով են հրավիրվել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, շտաբի ներկա ղեկավար Էդվարդ Ասրյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր. որ սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին պաշտոնյային: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնի։

Հավելենք, որ Օնիկ Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանը հրապարակայնորեն հրաժարվել է մասնակցել։ Նիստին մասնակցելու հրավերը մերժել է նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս