Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները չեն դադարել: Եթե դրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր նա:
Առաջին անգամ Հայաստանը նման խնդրի բախվել էր օրեր առաջ, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոլդովայում: Չնայած այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին հաջողվել էր անվնաս հասցնել Հայաստան, սակայն փաստացի Թուրքիայի քայլերը շարունակվում են: Երեկ էլ՝ մայիսի 2-ին թուրքական արգելքի պատճառով արգելվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի իրականացումը։ ArmLur.am-ը փորձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանից հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան