ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին․ «Դրանք իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել․ միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել։ Մենք շարունակում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարություների կատարման ջատագովը լինել։
Մենք արդեն հայտնել ենք որ Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ», – հայտարարել է Զախարովան։