
Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայան Կրթության Գիտության Մշակույթի եւ Սպորտի նախարարությունն այս անգամ էլ որոշել է նախարարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում փակել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության կապերի վարչություն, որտեղից մեր հարցադրմանն ի պատասխան հայտնեցին, որ այս պահին ԿԳՄՍ նախարարությունում նման նախագիծ չի շրջանառվում:
Ավելի վաղ ArmLur.am-ը խոսեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունից նման ծրագիր մասին իրենց չեն հայտնել:
Վարդուհի Ռուշանյանի խոսքով՝ թատրոնի շուրջ տարատեսակ լուրեր լսել են, բայց հստակ տեղեկություններ չունեն:
Լիդա Եղիազարյան