Որ դատավորն է քննելու Յուրի Խաչատուրովի որդու և Սեյրան Օհանյանի քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։

Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 15։00-ին։
Նշենք, որ նիստը տեղի կունենա դռնփակ կարգով։




Լրահոս