ՊՍԺ-ն 2 շաբաթով որակազրկել է Լիոնել Մեսսիին Սաուդյան Արաբիա չարտոնված ուղևորության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» 2 շաբաթով որակազրկել է Լիոնել Մեսսիին՝ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիա մեկնելու և մարզումը բաց թողնելու համար, ESPN-ին հայտնել են աղբյուրները:

Մեսսին չի մարզվի, չի խաղա հիմնական թիմի հետ ու չի վճարվի որակազրկման ժամանակահատվածում։

Մայիսի 2-ին ֆրանսիական L’Equipe թերթը հայտնել էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն իր խաղացողներին ասել է, որ նրանք երկու հանգստյան օր կունենան՝ երկուշաբթի և երեքշաբթի, եթե կիրակի օրը հաղթեն «Լորյենին», սակայն պարտության դեպքում կկանչվեն մարզման։

35-ամյա Մեսսին հարցրել էր, թե արդյոք իրեն թույլ կտան մեկնել արաբական ծոց, քանի որ Սաուդյան Արաբիայում տուրիստական գերատեսչության դեսպանն է։ Գալտիեն ու սպորտային տնօրեն Լուիս Կամպոսը նրան կանաչ լույս էին տվել հաղթանակի կամ ոչ-ոքիի, բայց ոչ պարտության դեպքում։

Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի 3-1 պարտությունից հետո (3-րդ պարտությունը վերջին 4 խաղում), Մեսսին մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ առանց կրկին թույլտվություն խնդրելու, ESPN-ին ասել են աղբյուրները:




Լրահոս